Իրանը քննադատում է Գազայի հատվածի իրադրության վերաբերյալ Արևմուտքի լռությունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2012 11:59

Իրանը քննադատել է ԱՄՆ-ի և Արևմուտքի երկրների դիրքորոշումը Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցվող օդային հարվածների առնչությամբ: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլին լուրջ քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի և արևմտյան պետությունների կառավարություններին լռության և Գազայի հատվածում իսրայելական ռազմաօդային հարձակումների աջակցության վերաբերյալ:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն, որը ռազմավարական հարաբերություններ ունի Իսրայելի հետ, հանդիսանում է Գազայի հատվածում ռազմական հարձակումերի մասնակից և չի կարող հավակնել տարածաշրջանում ժողովրդավարության աջակցմանը:
Անդրադառնալով Սիրիայի հարցին, Ջալիլին հույս է հայտնել, որ սիրիական ազգային երկխոսությունը Թեհրանում կծառայիՍիրիայի համար որպես շրջադարձային պահ, և կդառնա հեռանկարային շարժում՝ հօգուտ երկրում կայունության և անվտանգության:
Նա նշել է, որ Իրանի իսլամական հանրապետությունը ազգային երկխոսության վերսկսումը համարում է սիրիական ճգնաժամի լուծման և ժողովրդավարության սահուն անցման լավագույն միջոց:

Դիտվել է 912 անգամ:
Print Friendly

Leave a Reply