ԱՀԿ. Վթարների հետևանքով աշխարհում տարեկան 1,3 մլն մարդ է մահանում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2012 11:50

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տարածել է տվյալներ, որոնց համաձայն 15-29 տարեկան երիտասարդների մավան հիմնական պատճառն ավտոճանապարհային պատահարներն են:

ԱՀԿ-ն  ողջ աշխարհի պետական ու ոչ կառավարական կազմակերպություններին կոչ է անում ուշադրություն դարձնել պատահարներին ու դրանց հետևանքներին, ինչպես նաև “այն միջոցներին, որոնք անհրաժեշտ են դրանք կանխարգելելու համար”:

Այսօր միջազգային ընկերակցությունը փորձում է կանգնեցնել պատահարների հետևանքով մահացության աճի միտումը:  ՄԱԿ-ի տվյալներով, ներկա  միտման պահպանման դեպքում, 2020-ին պատահարների հետևանքով զոհերի թիվը կհասնի 1,9 մլն մադու:

Դիտվել է 1090 անգամ:
Print Friendly

Leave a Reply