Թունավորումներ`Հայաստանի հանրապետությունում

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | November 19, 2012 11:50

Նոյեմբերի 16-ին, Ժամը 16.29-ին սննդային թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Շերամի 33 շենքի 4-րդ բնակարանի բնակչուհի` 1982 թ. ծնված Ա. Սահակյանը:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է:

***

Նոյեմբերի 17-ին, Ժամը 20.50-ին քիմիական նյութից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Ս. Տարոնցի 7/3 շենքի բնակիչ` 1987 թ. ծնված Ա.Գրիգորյանը:
Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է։
***
Նույն օրը շմոլ գազից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նար-Դոսի 18 շենքի բնակիչ` 1982 թ. ծնված Ք. Անիսիմովան:
Բժիշկների գնահատմամբ` տուժածի առողջական վիճակը բավարար է:

***

Նույն օրը շմոլ գազից թունավորումով Գյումրիի բժշկական կենտրոն են տեղափոխվել նույն քաղաքի Դեմիրճյան 7-րդ նրբանցքի 2 տան բնակիչներ` 1991 թ. ծնված Անի Քաշանյանը և 1965 թ. ծնված Արթուր Քաշանյանը, 1993 թ. ծնված Նարինե Սահակյանը և 1975 թ. ծնված Մարիամ Սահակյանը և 1986 թ. ծնված Կիմա Պետիկյանը:
Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply