Արմեն Արզումանյանը՝ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 13, 2010 22:27

Արմեն ԱրզումանյանՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը նշանակվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն: Այդ կապակցությամբ  Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սամվել Ֆարմանյանին նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արմեն Արզումանյանը: Արզումանյանը 2001-2010թթ-ը զբաղեցրել է Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, իսկ 1997-98 թթ-ին աշխատել ՀՀ նախագահի մամուլի ծառայությունում:

Դիտվել է 2552 անգամ:
Print Friendly

Leave a Reply