Հրդեհներ Հայաստանի հանրապետությունում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 19, 2012 11:43

Նոյեմբերի 16-ին, Ժամը 09.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ֆրունզեի փողոցի 4/3 շենքի մոտ` չգործող մարզադպրոցում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.48-ին, մարվել` 10.03-ին:
Մարզասրահում այրվել է 25 քմ մակերեսով մանրահատակ:

***
Նույն օրը, Ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Զավարյան փողոցի 173 տանը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.02-ին, մարվել` 10.07-ին:
Այրվել է ննջասենյակը գույքով` 10 քմ մակերեսով:

***
Նոյեմբերի 17-ին, Ժամը 15.01-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի Կայք գյուղի 1-ին փողոցում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.21-ին, մարվել՝ 15.35-ին:
Այրվել է Վ. Հակոբյանին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 50 քմ մակերեսով:

***
Նորեմբերի 18-ին, Ժամը 18.01-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի Ծովագյուղ գյուղի 1-ին փողոցի 100 տան բակում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.16-ին, մարվել՝ 19.39-ին:
Այրվել է խոտի դեզ` մոտ 9 տոննա:

***
Նույն օրը, ժամը 19.57-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլիքևխյան 12 հասցեում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ արձագանքման խումբը: Հրդեհը մարվել է ժամը 20:21-ին:
Պարզվել է, որ ավտոտեխսպասարկման կետում այրվում է կայանված «ԳԱԶել» մակնիշի 2612Տ պ/հ ավտոմեքենա (վարորդ` Խաչիկ Եղյան):
Այրվել է ավտոմեքենայի սրահն ամբողջությամբ:

***

Նոյեմբերի 19-ին, Ժամը 02.46-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ուռուտ գյուղում այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 08.30-ին:
Այրվել է Վ. Թունյանին պատկանող տանը կից ցախանոցի տանիքն ամբողջությամբ` մոտ 48 քմ մակերոսով և ներսում կուտակված 400 հակ անասնակեր:

***

Նույն օրը, Ժամը 05.01-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատի Պռոշյան 8 տանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.20-ին, մարվել՝ 05.56-ին:
Այրվել է Մ. Սարգսյանին պատկանող տանը հարակից խորդանոցի տանիքը` մոտ 15 քմ և մասամբ` ներսում կուտակված վառելափայտ:

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply