Թուրք – ադրբեջանական զանգվածային ծեծկռտուք` ռեգբիի դաշտում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2012 11:09

Զանգվածային ծեծկռտուքի պատճառով դադարեցվել է ռեգբիի Եվրոպայի գավաթի հանդիպումը Թուրքիայի եւ Ադրբեջանի հավաքականների միջեւ, որը տեղի էր ունենում թուրքական Քեմերե քաղաքում։

Ինչպես հաղորդում է sport.1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, խաղադաշտում կրքերը բորբոքվել են, երբ հաշիվը 53։3 էր` հօգուտ Թուրքիայի։ Ծեծկռտուքը սկսվել է երկու թիմերի միջեւ, ապա թուրք ռեգբիստների հետ հաշիվները մաքրելուց հետո ադրբեջանցի մարզիկները անցել են թուրք երկրպագուներին, որոնք, ըստ երեւույթին, վիրավորական արտահայտություններ էին բացականչում նրանց հասցեին։

Արդյունքում, Ռեգբիի եվրոպական ասոցիացիան որոշել է գրանցել թուրքերի հաղթանակը ադրբեջանցիների նկատմամբ` 53։3 հաշվով։

Դիտվել է 1962 անգամ:
Print Friendly

Leave a Reply