ՀՀԿ-ն գլխավորում է «կողմ», ՀԱԿ-ը` «դեմ» և «ձեռնպահ» քվեարկածների ցուցակը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 19, 2012 11:42

5-րդ գումարման ԱԺ-ի առավել շատ «կողմ», «դեմ» և «ձեռնպահ» քվեարկած պատգամավորների տասնյակն է կազմել parliamentmonitoring.am կայքը:

Ըստ կայքի տվյալների` ԱԺ-ում առավել շատ «կողմ» քվեարկած պատգամավորների տասնյակը գլխավորում են ՀՀԿ-ական պատգամավորները 40 կողմ ձայնով:

Էդուրադ Շարմազանովը, Կարինե Աճեմյանը, Սուքիաս Ավետիսյանը, Հայկ Բաբուխանյանը, Վոլոդյա Բադալյանը, Վահրամ Բաղդասարյանը, Արթուր Գևորգյանը Հայկ Գրիգորյանը, Հրանտ Գրիգորյանը, Շիրակ Թորոսյանը և այլ ՀՀԿ-ական պատգամավորները ԱԺ նիստերի ընթացքում 40 անգամ քվեարկել են «կողմ» և մեկ անգամ «դեմ»:

Նույն արդյունքով 15-րդ հորիզոնականում է ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը:

«Դեմ» քվեարկած պատգամավորների ցուցակում էլ  «Հայ ազգային կոնգրեսի», «Ժառանգության» և ՀՅԴ պատգամավորներն են:

Առավել շատ «դեմ» քվեարկած պատգամավորների տասնյակը գլխավորում է «Հայ ազգային կոնգրես»-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` 15 «կողմ», 9 «դեմ» և 15 «ձեռնպահ»:

Երկրորդ հորիզոնականում է նույն խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը 11 «կոմղ», 8 «դեմ» և 19 «ձեռնպահ» արդյունքով: Ջհանգիրյանը գլխավորում է առավել շատ «ձեռնպահ» քվեարկած պատգամավորներից ցուցակը:

Հաջորդում են ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը 14 «կողմ», 8 «դեմ», 16 «ձեռնպահ», «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը 15 «կողմ», 8 «դեմ», 5 «ձեռնպահ» արդյունքներով:

Տասնյակը եզրափակում է Լևոն Զուրաբյանը «Հայ ազգային կոնգրեսից» 12 «կողմ», 5 «դեմ», 11 «ձեռնպահ» արդյունքով:

Իսկ «ձեռնպահ» քվեարկած պատգամավորների ցանկում Ջհանգիրյանին հաջորդում են ՀՅԴ պատգամավորներ  Արծվիկ Մինասյանը 17, Աղվան Վարդանյանը 16 և Արմեն Ռուստամյանը 15 «ձեռնպահ» արդյունքով:

Դիտվել է 687 անգամ:
Print Friendly

Leave a Reply