Ավստրալիայում հայուհի նախարարն օրինակ է դարձել բոլորի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2012 10:54

NEWS.am-ը ներկայացնում է ավստրալական   «The Sunday Telegraph» պարբերականում հրապարակված` Նոր Հարավային Ուելս նահանգի  հայազգի կին նախարար Գլեդիս Բերեջիքլյանի մասին հոդվածը.

Նա ամուսնացած չէ, հանգնվում է խիստ ճաշակով, նա Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովի անդամ է, ծագումով հայ:  Նա կաբինետի անդամների մեջ հայտնի է իր «փոքր -ինչ բարերարի» կերպարով:  Բերեջիքլյանը ղեկավարում է տրանսպորտի նախարարությունը եւ «կոտրում է կապույտ օձիքների մշակույթը», որը խոչընդոտում էր անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը:

Բերեջիքլյանը միացել է երիտասարդ լիբերալներին 1990-ականներին` Սիդնեյի համալսարանում ուսանելու ժամանակ: Լիբերալների նախկին առաջնորդ Փիթեր Քոլինզի գերասենյակում աշխատելիս նրան համոզել են պայքարել  Օրենսդիր ժողովում տեղի համար, քանի որ կուսակացությունն  այդ ժամանակ թարմ դեմքերի կարիք ուներ:

42 տարեկանում Բերեջիքլյանը օրինակ վերցնելու  իդեալական կերպար է ինչպես հագնվելու, այնպես էլ վարքագծի տեսակետից: Նա թվում է կին` առանց տարիքի, թեեւ խոստովանում է, որ երկու տարի առաջ սպիտակ մազ է գտել:

Գանձապետ Մայք Բեյրդը նրան բնութագրում է  որպես ամենաշխատասեր նախարաներից մեկը։

Դիտվել է 1270 անգամ:
Print Friendly

Leave a Reply