Որդին զանգահարել է մորն իր թաղումից մեկ ամիս անց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2012 10:19

Բրազիլացին իր հարազատներին վախեցրել է` սեփական թաղումից մեկ ամիս անց զանգահարելով տուն:

35-ամյա Գիլսիմար դե Սոուզը բրազիլական Ուբերաբա քաղաքից, իր թաղումից մեկ ամիս անց զանգահարել է հարազատներին:  Մտերիմները սխալմամբ ուրիշի  մարմինը շփոթել են նրա հետ  ու որոշել են  թաղել տղամարդուն, որը նման էր իրենց բարեկամին:

Պարզվել է, որ քարհատ տղամարդը ամիսներ շարունակ գտնվել է վերականգնողական  բաժանմունքում,  ալկոհոլամոլության ու թմրանյութերից կախվածության դեմ բուժման մեջ: Այդ ընթացքում նա ոչ մի անգամ չի զանգահարել տուն, ու տնեցիները գաղափար անգամ չեն ունեցել, թե որտեղ է իրենց որդին: Իսկ տղամարդն էլ չի հայտնել իր գտնվելու վայրի մասին, նրանց չանհանգստացնելու նպատակով:

Հոկտեմբերի 17-ին նրա մորը հայտնել են, որ որդին բեռնատարի տակ է ընկել ու մահացել: Ոստիկանները ընտանքի անդամներին դիահերձարան են կանչել` դիակը ճանաչելու:

Մի կերպ հարազատները որոշել են սգո արարողություն կազմակերպել:  Մեկ ամիս անց նա զանգահարել է.”Ես չհավատացի իմ ականջներին, ինձ թվաց, թե ես ուշագնաց կլինեմ”,- ասել է մայրը:

“Հանդիպումից հետո  գերեզմանատուն գնացի, տեսա իմ տապանաքարը: Ես շնորհակալ եմ աստծուն, որ ինձ երկրորդ հնարավորություն է ընձեռել”,-ասում է նա:

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply