ԱԺ նիստերից առավել շատ բացակայած 10 պատգամավորներից 7-ը ԲՀԿ-ից են
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | November 19, 2012 11:04
5-րդ գումարման ԱԺ-ում նիստերից առավելագույն թվով բացակայություն (41 բացակա) ունի Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ խմբակցությունից. այս մասին տեղեկանում ենք Parliamentmonitoring.am կայքից:
Ըստ կայքի ուսումնասիրությունների` առավել շատ բացակայած պատգամավորների տասնյակում երկրորդ տեղում է «Հայ ազգային կոնգրես»-ի պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը` 34 բացակայությամբ:
Հաջորդում են ԲՀԿ պատգամավորներ Մուրադ Գուլոյանը 33, Գուրգեն Արսենյանը 31, Կարո Կարապետյանը 27, Աբրահամ Մանուկյանը` 27, Մելիք Մանուկյանը 22 բացակայություններով: ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանն էլ 19 բացականերով 9-րդ հորիզոնականում է:
Առավել շատ բացակայություն ունեցողների թվում է նաև արդեն նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը` 20 բացակա:
Տասնյակը եզրափակում է ՀՀԿ-ական պատգամավոր Վրեժ Մարկոսյանը 19 բացականերով:






Facebook
Tweet This
Email This Post
