Գյումրիում պատահական ամուսնություններն ու ամուսնալուծությունները հատկապես շատ են սոցիալապես առավել խոցելի ընտանիքներում (video)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 19, 2012 9:57

Գյումրու անօթևան և  սոցիալապես առավել խոցելի ընտանիքներ «Շիրակ կենտրոնի» ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս, որ այդ  ընտանիքներում անհամեմատ մեծ թիվ են կազմում զավակների վաղ և պատահական ամուսնություններն ու ամուսնալուծությունները:

Այդպիսի շատ ընտանիքներում հանդիպում են  բավական երիտասարդ տարիքում առանց պետական ձևակերպման ամուսնացած և բաժանված աղջիկների: Բազմաթիվ են նաև այն միայնակ մայրերը, որոնց երեխաներին հայրություն ճանաչված չէ: Շատ երիտասարդ կանայք բառիս բուն իմաստով անպաշտպան են, և ամուսիններից բաժանվելուց հետո  նրանց երեխաները դրամական օգնություն կամ այսպես ասած ալիմենտ չեն ստանում:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված գյումրեցի Պետրոսյանների ընտանիքի մասին է: Նրանց 4 աղջիկներից երկուսը` 19-ամյա Գայանեն և 23-ամյա Արմենուհին, երկու տարի առաջ ամուսնացել են Հայաստանի հեռավոր գյուղերից մեկումում, սակայն կարճ ժամանակ անց բաժանվել և վերադարձել են հայրական տուն: Նրանցից մեծը` Արմենուհին իր 10 ամսական երեխային պահելու միջոցներ չունի, քանի, որ չի ստանում ոչ միայն սոցիալական նպաստ, այլ նաև երեխային հասանելիք ալիմենտը: Իսկ մյուս աղջիկը ` Գայանեն,  հիվանդ է, սակայն միջոցներ չունենալու պատճառով բուժում չի ստանում:

Առավել մանրամասն` ներկայացվող տեսանյութում:

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply