Թուրքիայում շուրջ 181 հազար «երեխա հարս» կա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2012 9:31

      Թուրք համալսարանական կանանց միության նախագահ Նազան Մորօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի վիճակագրական հիմնարկի տվյալների համաձայն`երկրում «երեխա հարսների» թիվը հասել է 181 հազարի:

Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»–ը` Մորօղլուն իր ներկայացրած գրավոր պարզաբանման մեջ նշում է, որ 18 տարեկանից ցածր աղջիկներին ամուսնացնելու համար ընտանիքների դեմ հարուցված դատական գործերի թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 94,2 տոկոսով, այդ պատճառով էլ կառավարության կողմից հարցին պետք է շտապ լուծում տրվի:

«Այս երևույթը մեր երեխաների և մեր ապագայի վրա բացասական ազդեցություն է ունենալու: «Երեխա հարսների» և «երեխա մայրերի» հարցը այնպիսի կետի է հասել, որ այն այլևս հնարավոր չէ անտեսել: Մինչև 18 տարեկանը ամեն մարդ երեխա է և պաշտպանության ու աջակցության կարիք ունի»,-նշել է Մորօղլուն:

Դիտվել է 796 անգամ:
Print Friendly

Leave a Reply