Թուրք լրագրողը վերադարձել է սիրիական գերությունից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2012 9:29

   Լրագրող Ջունեյթ Ունալը, որին ազատել էին սիրիական գերությունից, վերադարձել է Թուրքիա: Նրան ուղեկցել են Ժողովրդա-հանրապետական կուսակցության մի քանի պատգամավորներ: Ջունեյթը շնորհակալություն է հայտնել իր բոլոր կոլեգաներին, պատգամավորներին և բոլոր նրանց, ովքեր աջակցել են, որպեսզի իրեն ազատ արձակեն: Նա շատ հուզվել է, երբ անցել է Թուրքիայի սահմանը և հանդիպել իր հարազատների հետ:

«90 օր բանտախցում եմ անցկացրել, 2 քառ. մետր տարածքում է: Ամեն անգամ, երբ աչքերս բացում էի, դիմացս սառը պատ էի տեսնում: Քանի որ մենակ էի, այդ ընթացում ոչ ոքի հետ չեմ կարողացել խոսել: Ես երջանիկ եմ, որ կրկին հայրենիքում եմ»,-Ջունեյթի խոսքերն է վկայակոչում թուրքական «Zaman»-ը:

 

Դիտվել է 656 անգամ:
Print Friendly

Leave a Reply