Իսրայելը շարունակելու է պայքարը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 19, 2012 9:18
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական պաշտպանական ուժերը հաջող հարվածներ են իրականացրել ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 կետի վրա: Նա նշել է, որ օպերացիանները իրականացվում են ծրագրին համապատասխան:
«Մենք ստիպում ենք ՀԱՄԱՍ-ին և ահաբեկչական մյուս խմբավորումներին բարձր գին վճարել»,-հայտարարել է Իսրայելի վարչապետը`հավելելով, որ երկրի պաշտպանական ուժերի կողմից իրականացվող օպերացիաներում առաջընթաց են գրանցել:
Նա նաև նշել է, որ Գազայում օպերացիաները շարունակվելու և ընդարձակվելու են: Ինչպես հայտնում է «Anadolu» գործակալությունը` վարչապետի այս հայտարարությունը իսրայելական ԶԼՄ-ները մեկնաբանում են որպես մոտակա ցամաքային հարձակման նախազգուշացում:
Դիտվել է 699 անգամ:





Facebook
Tweet This