Նոր զոհեր Գազայի հատվածում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2012 9:14

 Գազայի հատվածի վրա Իսրայելի շարունակական հարձակման հետևանքով ևս մեկ պաղեստինցի երեխա է զոհվել, իսկ նրա փոքր քույրը ծանր վիրավորվել է:

Ինչպես «Anadolu» գործակալության թղթակցին հաղորդել է Գազայում պաղեստինյան կառավարության առողջապահության նախարարության մամլո քարտուղար Աշրաֆ ալ Քուդրան`երկու տարեկան զոհված երեխան քրոջ և ծնողների հետ բնակվում էր փախստականների համար նախատեսված ալ Բերիջ ճամբարում:

Եվս երկու երեխա զոհվել են երեկ Գազայի հյուսիսում գտնվող երկու բնակելի շենքերի գնդակոծման հետևանքով, իսկ հատվածի արևելյան մասում կատարված հարձակման հետևանքով 11 մարդ է վիրավորվել, որոնց թվում հղի կին է եղել:

Ընդհանուր առմամբ 5 օր շարունակվող իսրայելական հարձակման արդյունքում 53 պաղեստինցի է զոհվել, որոնց թվում 11 երեխա, 3 կին և 3 տարեց: Վիրավորների թիվը հասել է 550-ի, որոնցից 6-ը լրագրողներ են:

Դիտվել է 724 անգամ:
Print Friendly

Leave a Reply