Ասիայի 10 երկիր ստորագրել է մարդու իրավունքների հռչակագիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2012 8:44

Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան (ASEAN)  Կամբոջայի մայրաքաղաքում տեղի ունեցած գագաթնաժողովին հռչակագիր է ստորագրել մարդու իրավունքների վերաբերյալ, որի տեքստը 5 տարի քննարկվել է  ասոցիացիայի  երկրների կողմից. Բրունեյ,  Կամբոջա, Ինդոնեզիա, Լաոս, Մալազիա, Մյանմար, Ֆիլիպիններ, Սինգապուր, Թաիլանդ, Վիետնամ:

Հռչակագիրը սկսվում է հետևյալ խոսքերով.”Բոլոր մարդիկ ազատ ու արժանիքներով և իրավունքներով հավասար են ծնվում”:

Փաստաթղթով  հաստատվելու է բոլոր քաղաքացիների և խոցելի խմբերի (կանայք, փոքրամասնություն, հաշմանդամ և ներգաղթյալ) օրենքով պաշտպանվելու իրավունքը :

Փաստաթուղթը քննադատողները, այդ թվում` Վաշինգտոնը ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, խնդրել են հետաձգել դրա ընդունումը: Հռչակագրի ստորագրումը նախորդել է ԱՄՆ  նախագահ Բարաք Օբամայի` Կամբոջա ու Մյանմար կատարվելիք այցին :

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply