Ավստրալիայի ափերի մոտ ջրամրրիկ է առաջացել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2012 8:25

Նոր հարավային Ուելսի բնակիչներն ականատես են եղել բացառիկ մի երևույթի` օվկիանոսում ջրամրրիկ է գոյացել: Նման  երևույթներ առաջանում են կուտակված ամպերի ու տաք օդի բախման հետևանքով,մթնոլորտային բարձր խոնավության պայմաններում:

Նման փոթորիները երկարատև չեն`10-30 րոպե:  Պտույտի հետ վեր են բարձրանում ծովաբնակներ, սակայն ափ չեն ընկնում, քանի որ  ջրամրրիկը երբեք ափ չի հասնում:

Դիտվել է 1175 անգամ:
Print Friendly

Leave a Reply