Աշխարհի 50 երկրներ այսօր նշում են Տղամարդկանց օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2012 8:14

Այս օրն առաջին անգամ նշվել է 1999-ին, Տրինիդադում ու Տոբագոյում, ապա ընդունվել Ավստրալիայում, Կարիբյան ավազանի երկրներում, Հյուսիսային Ամերիկայում, Ասիայում ու Եվրոպայում:

Այս տարի տղամարդկանց օրը նշվում է նոյեմբերի 19-ին, աշխարհի 50 երկրներում:

Տոնի հեղինակները նշում են, որ ամենևին մտադրություն չեն ունեցել կանանց տոնի հակակշիռը ստեղծելու:Տոնը որոշակի թեմա ունի: 2002-ին այն նվիրվել է ողջ աշխարհի խաղաղությանը, 2003-ին` առողջությանը, 2007-ին` ”ապաքինմանն ու ներմանը“, 2009-ին` տղամարդկանց դրական դերին:

Այս տարվա թեման առողջությունը, կամ` “ինչպես օգնել  ողջ աշխարհի տղաներին ու տղամարդկանց ապրելու ավելի երկար, երջանիկ ու առողջ”:

Դիտվել է 940 անգամ:
Print Friendly

Leave a Reply