ՃՏՊ երևանյան լճի մոտակայքում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 18, 2012 12:32

Նոյեմբերի 17-ին, ժամը 22.00֊ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում` “Լճափ” բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Պարզվել է, որ բախվել են “ՎԱԶ 2107” մակնիշի Տ1064 պետհամարանիշով (վարորդ` Ա. Թորոսյան) և “ԳԱԶ 3102” մակնիշի 303ՏԼ65 պետհամարանիշով (վարորդ` Լ. Երանոսյան) ավտոմեքենաները, ինչի հետևանքով “ՎԱԶ 2107” մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: Հրշեջ֊փրկարարները իրականացրել են ճանապարահատվածի լվացման աշխատանքներ: Զոհեր և տուժածներ չկան:

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply