«Շիրակը» շրջանցեց «Միկային»
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 17, 2012 23:14
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրի խաղում Երևանի «Ուլիսը» սեփական հարկի տակ ոչ-ոքի` 0:0 խաղաց Կապանի «Գանձասարի» հետ:
Աբովյանում մրցեցին Երևանի «Արարատն» ու Գյումրիի «Շիրակը»:
Վերջինս հաղթեց նվազագույն առավելությամբ` 1:0 հաշվով և, վաստակելով 62 միավոր, շրջանցեց «Միկային»:
58 միավորով երկրորդ տեղում գտնվող «Միկան» նոյեմբերի 18-ին կհյուրընկալվի Դիիջանի «Իմպուլսին»:
Տեխնիկական արդյունքներ
«Ուլիս»-«Գանձասար»` 0:0
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար՝ Անդրանիկ Արսենյան
«Արարատ» – «Շիրակ»՝ 0:1
Աբովյան, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար՝ Սուրեն Բալիյան
Գոլը՝ Լամին Լի Յորո, 55






Facebook
Tweet This
Email This Post
