«Թուրքիայով անցնող գազատարները բացառիկ հնարավորություն են Եվրոպայի էներգաանվտանգության համար». ԱՄՆ պետդեպարտամենտ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2012 19:00

Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ` Թուրքիայի տարածքով անցնող գազամուղները և մասնավորապես` «Անդրանատոլիական» գազատարը (TANAP) բացառիկ հնարավորություն են Եվրոպայի էներգաանվտանգության ապահովման համար:

Այս մասին Ստամբուլում տեղի ունեցած Ատլանտյան խորհրդի (Atlantic Council) ֆորումի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի` էներգետիկ հարցերով հատուկ բանագնաց Կառլոս Պասկուալը: Վերջինս «անփոխարինելի» է որակել Եվրոպայի էներգաանվտանգության հարցում Թուրքիայի ու Ադրբեջանի դերակատարությունը:

Սկզբնական շրջանում TANAP գազատարի թողունակությունը կազմելու է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր: Դրանից 6 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված է Թուրքիայի, իսկ մնացյալ 10 միլիարդ խորանարդ մետրը` Եվրոպայի համար:

Դիտվել է 801 անգամ:
Print Friendly

Leave a Reply