Ֆրանսիական և թուրքական կառավարությունները շարունակուն են Հայոց ցեղասպանության շուրջ վեճերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2012 17:35

Ֆրանսիայում հանրակրթական դպրոցներում պատմության և աշխարհագրության դասագրքերում Հայոց ցեղասպանության մասին պնդումները, որոնք որակվում են որպես պատմական ճշմարտություն, ֆրանսիական դպրոցներում սովորող թուրք աշակերտներին դժվար դրության մեջ են դրել: Այս խնդրի հետ առաջին բախումներից էր Լիոնում տեղի ունեցած դեպքը, երբ Բուրաք Դողանսոյ անունով թուրք աշակերտը դուրս էր եկել պատմության դասից այն պատճառով, որ դասը վերաբերվում էր Հայոց ցեղասպանությանը:
Այս հարցի վերաբերյալ խոսել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուն. «Այս խնդիրը չպետք է բարդվի երեխաների վրա: Արձագանքների հարցում պետք է շատ ուշադիր լինել»,- գրում է թուրքական «Star» թերթը:
Դեսպանը նշել է, որ Ֆրանսիայի տարբեր շրջաններից եկած բողոքներից ելնելով նա Ֆրանսիայի կրթության և արտգործ նախարարություններին նոտա է հղել, սակայն ֆրանսիական իշխանությունների կողմից դեռևս որևէ պատասխան չի տրվել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի կրթության նախարարությունը հոկտեմբերի 4-ից սկսած Հայոց ցեղասպանությունը 2012-2013 թվականների կրթական ծրագրերում փոփոխություններ կատարելով հայտարարել էր որպես պատմական իրականություն:

Դիտվել է 829 անգամ:
Print Friendly

Leave a Reply