Հիվանդ է այն մարդկանց ուղեղը, ովքեր հերոսացնում են մարդասպանին. Շարմազանովի արձագանքն Ալիեւի հայտարարությանը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 17, 2012 17:38

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամբողջ պատմությունն ու, առհասարակ, Արցախի խնդրի հետ կապված ամբողջ պրոցեսը ցույց է տվել, որ եթե ինչ-որ մեկի ուղեղը հիվանդ է, ապա դա հայկական կողմի հետ որեւէ կապ չունի: Ես դրա վառ ապացույցը Սաֆարովի գործն էր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ արված այն հայտարարությանը, թե Ադրբեջանն արժանի պատասխան կտա այն հիվանդ ուղեղներին, ովքեր ոտնձգություններ կիրականացնեն: «Հիվանդ է այն մարդկանց ուղեղը, ովքեր հերոսացնում են մարդասպանին, ովքեր պատրաստ են վճարել մարդասպանի ութ տարվա աշխատավարձը: Հիվանդ են նրանք, ովքեր պետական մակարդակով իրականացնում են ֆաշիզմի եւ ռասիզիմի քաղաքականություն»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Իսկ ինչ վերաբերում է հակահարված տալուն, ապա Շարմազանովն ընդգծեց, որ հակահարված միշտ տվել է հայկական կողմը եւ շատ հաջողված: «Ալիեւ կրտսերը պատերազմի ժամանակ Ստամբուլում միլիոններ էր կուտակում եւ զբաղվում էր բիզնեսով, մարտի դաշտում չէր, դրա համար լավ տեղյակ չէ, թե ինչպես իր նախորդները հարձակվեցին խաղաղություն եւ ազատություն տենչող արցախահայության վրա եւ ստացան խիստ հակահարված»,-ասաց նա: Շարմազանովը վստահեցնում է. «Եթե նրանք կրկին փորձեն ռազմական ուժ գործադրել Արցախի ազատատենչ ժողովրդի նկատմամբ, ապա հակահարվածը շատ ավելի ուժգին կլինի»: «Ավելի լավ է փոթորիկ չանեն մի բաժակ ջրում»,- եզրափակեց Ազգային Ժողովի փոխնախագահը:

Դիտվել է 1060 անգամ:
Print Friendly

Leave a Reply