Գերմանացի ներդրողը պահանջում է վերականգնել իր՝ բաժնետիրոջ իրավունքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 17, 2012 15:40

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, քննվում է գերմանական «ԻստԻնվեստոր» ընկերության տնօրեն Ստեֆան Լաքսհուբերի հայցն ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի:

Հայցվորը պահանջում է անվավեր ճանաչել բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը, կանոնադրության փոփոխության պետական գրանցումը, բաժնետերերի ռեեստրում կատարված գրանցումը և վերականգնել «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ՓԲ ընկերության 1520 հատ բաժնետոմսերի նկատմամբ «ԻստԻնվեստոր» ՍՊ սեփականության ու բաժնետիրոջ իրավունքները:

«Փաստինֆո»

Դիտվել է 1212 անգամ:
Print Friendly

Leave a Reply