Անձնագիր՝ տիրոջ մատնահետքերով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2012 15:37

2013թ.-ից Ռուսաստանում կսկսեն քաղաքացիներին ապահովել արտասահմանյան այնպիսի անձնագրերով, որոնցում անձի նույնականությունը հաստատելու համար կցուցադրվեն նաև փաստաթղթի տիրոջ մատնահետքերը: Անձը հաստատող այդպիսի առաջին փաստաթղթերը հնարավորություն կունենան ստանալ Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ քաղաքների և Մոսկվայի և Կալինինգրադի մարզի բնակիչները:

Այս նորամուծության պիլոտային նախագիծը կսկսվի հուլիսի 1-ին:

Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցիչները նշում են, որ այդպիսի անձնագրերի ձևակերպումները պարտադիր չեն:

Ցանկացողը կարող է ստանալ նաև հին նմուշի անձնագիր՝ 5 տարի ժամկետով:

Նշենք, որ Ռուսաստանում տրվում են նաև անձը հաստատող կենսաչափական անձնագրեր, որոնք նոր՝ մատնահետքերով անձնագրերի հետ կգործեն 10 տարի ժամկետով:

«ԻՏԱՐ ՏԱՍՍ»-ի հաղորդման համաձայն՝ անձը հաստատող բոլոր տեսակի անձնագրերն էլ առայժմ կպահպանեն իրենց ուժը:

«Փաստինֆո»

Դիտվել է 868 անգամ:
Print Friendly

Leave a Reply