Գնացքի` դպրոցական ավտոբուսին բախվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 49-ի. կան վիրավորներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2012 15:25

Ողբերգությունը կատարվել է այսօր առավոտյան, Նեղոսի դաշտավայրում, Կահիրեից դեպի հարավ գտնվող Ասյուտ շրջանում: Ավտոբուսում տեղի կրոնական դպրոցի 4-6 տարեկան 60 երեխա է եղել, որոնք էսկուրսիա էին գնում: Զոհերի թվում են 47 երեխա, վարորդն ու ուսուցիչը:

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին արդեն հրահանգել է կառավարությանը հնարավոր օգնությունը ցուցաբերել ու զոհերի ու տուժածների ընտանիքներին աջակցել, ինչպես նաև` մանրամասն հետաքննել կատարվածը: Ողբերգությանը հետևեց Եգիպտոսի տրանսպորտի նախագահ Մուհամեդ Ռաշադ ալ Մարտինի հրաժարականը, նրա օրինակին հետևեց նաև Եգիպտոսի երկաթգծի վարչության պետը: Հիվանդանոցներում բժիշկները փորձում են փրկվածներին օգնել, բանակը պատրաստ է ինքնաթիռներ տրամադրել ծանր հիվանդներին տեղափոխելու նպատակով:

Դիտվել է 1437 անգամ:
Print Friendly

Leave a Reply