Բարաք Օբամայի առաջին կանգառը Թաիլանդն է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2012 15:04

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը,ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման այսօրվանից սկսած մինչև նոյեմբերի 20-ը այցելելու է Թաիլանդ, Մյանմար և Կամբոջա:
Օբամայի Թաիլանդ կատարելիք այցը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն կարևորում է տարածաշրջանում երկկողմ սերտ հարաբերությունները:
Մյանմար այցը նպատակ ունի խթանել երկրում ժողովրդավարության հաստատումը և ներդնել ժողովրդավարության և մարդու իրավունքների խրախուսման ոլորտում ԱՄՆ-ի ունեցած փորձը:
Օբաման Կամբոջա այցելած առաջին ԱՄՆ նախագահն է դառնալու: Այստեղ տեղի է ունենալու Արևելյան Ասիայի գագաթնաժողով, որին մասնակցելով ԱՄՆ-ն ցանկանում է Ասիայում բազմապրոֆիլ կազմակերպությունների հետ համագործակցություն ապահովել: Այս գագաթնաժողովին ԱՄՆ-ն առաջին անգամ անցած տարի է մասնակցել, իսկ այս տարի մասնակիցների թվում են նաև Չինաստանի վարչապետը, ՌԴ և Ճապոնիայի նախագահները:

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply