Պուտինն ու Մուրսին քննարկել են Գազայի հարցը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2012 15:00

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ, որի ընթացքում նրանք քննարկել են իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտը, որը սուր բնույթ է ստացել:
Ըստ ՌԴ նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրության` Պուտինը Մուրսիի հետ խոսել է կողմերի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին, որպեսզի վերջ դրվի զինված հակամարտությանը: Նա նշել է, որ աջակցում է Կահիրեին, որն էլ ջանում է լուծում տալ խնդրին:
Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են Պուտինի` Եգիպտոս այցելության շուրջ:

Դիտվել է 843 անգամ:
Print Friendly

Leave a Reply