Արտակարգ իրավիճակ Միսուրիում «Twilight» ֆիլմի պրեմիերայի ժամանակ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2012 14:57

ԱՄՆ-ի Միսուրի նահանգի ոստիկանությունը հայտնել է 20-ամյա Բլեյք Լամերսի ձերբակալության մասին, որը Բոլիվար քաղաքում ցանկացել է կանխամտածված ատրճանակից կրակոցներ արձակել նշանավոր «Twilight» ֆիլմի վերջին մասի պրեմիերայի ժամանակ: Ոստիկանությանը տղայի մասին հայտնել է հենց նրա մայրը, որը կասկածել է որդու մտադրության մասին:
Մայրը անհանգստացել է, որ որդին չի ընդունել հանգստացնող հաբերը, երկու ատրճանակ և մեծ քանակությամբ փամփուշտներ է գնել, ուստի որոշել է այդ մասին հայտնել ոստիկանությանը:
Ըստ «Anadolu» գործակալության հաղորդած տեղեկության` հարցաքննության ժամանակ տղան ասել է, որ նախապես պլանավորել է իր գործողությունները և կինոթատրոն մտնելու համար տոմս է գնել: Բոլիվարի ոստիկանապետ Սթիվ Համիլթոնը հայտնել է, որ պլանավորված ահաբեկչությունը նմանություն ուներ Դենվերում «Batman» ֆիլմի ցուցադրության ժամանակ տեղի ունեցած ողբերգության հետ: Նա ընդգծել է, որ տղայի մոր շնորհիվ հաջողվել է խուսափել նոր մեծածավալ ողբերգությունից:

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply