Մեկնածներից 88,2 հազարը չեն վերադարձել Հայաստան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 17, 2012 14:50

Միջազգային ուղևորափոխադրումների վերաբերյալ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012 թ. հունվար-հոկտեմբերին Հայաստան ժամանածների և մեկնածների թիվը համապատասխանաբար եղել է 1մլն 791 հազար 879 և 1 մլն 880 հազար 120: Սալդոն բացասական է` -88241 մարդ:

Ըստ ՀՀ ՏԿՆ Միգրացիոն պետական ծառայության տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օդային տրանսպորտով, երկաթուղով և ավտոտրանսպորտով մեկնածների և ժամանածների թվերի տարբերությունն աճել է 6,7 հազարով կամ 8,2%-ով: Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում կազմել է 41,8%:

2012թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 381,7 հազար մարդով կամ 11,6%-ով և կազմել՝ 3 մլն 672 հազար մարդ:

Հոկտեմբերին արձանագրվել է միջազգային ուղևորահոսքերի դրական մնացորդ, որը կազմել է 8,9 հազար մարդ` նախորդ տարվա հոկտեմբերի 8,4 հազարի դիմաց: Ընդ որում` և՛ օդային, և՛ ավտոմոբիլային, և՛ երկաթուղային տրանսպորտով ուղևորափոխադրումների սալդոն հոկտեմբերին դրական է և համապատասխանաբար կազմում է 8 583, 205 և 66 մարդ:

«Փաստինֆո»

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply