Փոխեք Skype-ում ձեր էլեկտրոնային փոստը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 17, 2012 14:41
Skype-ում հաշվի անվտանգությունն ապահովելու ամենահուսալի միջոցը այնտեղ էլեկտրոնային փոստը փոխելն է, որով գրանցված է լոգինը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք են հայտնել այդ ոլորտի մասնագետները: Դրանից հետո անհնար կլինի գտնել Skype-ում հաշվի էլեկտրոնային հասցեն եւ դրա օգնության վերականգնել գաղտնաբառը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հաքերները Skype-ի անհատական հաշիվներ թափանցելու հասարակ ձեւ են գտել։ Նրանք պարզել են, որ դրա համար անհրաժեշտ է իմանալ այն էլեկտրոնային փոստի հասցեն, որով բացվել է անհատական հաշիվը:
Բանաձեւը հետեւյալն է։ Հաշիվ կոտրողը Skype-ում նոր հաշիվ բացելիս, նշել է իր զոհի էլեկտրոնային փոստի հասցեն, հետո, օգտվելով գաղտնաբառի փոխարինման ֆունկցիայից, նշել է ուրիշ էլեկտրոնային փոստ եւ ստացել նոր գաղտնաբառը, դրանով ձեռք բերելով ամբողջական հասանելիություն զոհի Skype-ի նկատմամբ:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
