Վթարի ենթարկված շարքայինը տեղափոխվել է հիվանդասենյակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 17, 2012 14:32

Հոսպիտալ ուղեգրված 15 տուժածների առողջական վիճակը կայուն է, սակայն նրանցից դեռ ոչ ոք դուրս չի գրվել

ՀՀ ԶՈՒ պատկանող բեռնատարի ձորը գլորվելու հետևանքով ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ ուղեգրված 15 տուժածներից միայն շարքային Սանասար Ռոբերտի Գոմցյանի առողջական վիճակն էր ծանր. վերջինս գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, սակայն այսօր արդեն կայուն է և նա տեղափոխվել է հիվանդասենյակ:

Այդ մասին «Pastinfo.am»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ մյուսների առողջական վիճակը կայուն է, սակայն նրանցից դեռ ոչ ոք հիվանդանոցից դուրս չի գրվել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «Ուրալ-375/236» մակնիշի ավտոմեքենան Հարուրի ձոր կոչվող տարածքում, ըստ նախնական տվյալների, հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի լույսերի արձակման պատճառով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, որի հետևանքով մահացել էին մեքենայում գտնվող թվով 19 պայմանագրային զինծառայողներից 4-ը, իսկ 15-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Կենտրոնական զինվորական հոսպիտալ:

«Փաստինֆո»

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply