Վանա կատվի և աղվեսի ընկերությունը զարմացնում է բոլորին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2012 14:24

Թուրքիայում Վանա լճի ափին ապրող Վանա կատվի և աղվեսի ընկերությունը զարմացնում է այդ ամենը տեսնողներին։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, Վան քաղաքից 25 կմ հեռավորության վրա գտնվող Չիթօրեն գյուղի մոտ գտնվող Վանա լճի ափին Վանա կատուն և աղվեսն իրենց օրերը միասին են անցկացնում, միասին ուտում և խաղում։

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Վանա կատուն և աղվեսը դարձել են Վանա լճի ձկնորսների ուրախությունը։ Ձկնորսների նետած ձկները միասին ուտելուց հետո կատուն և աղվեսը սկսում են իրար հետ խաղալ։

Ձկնորսներից Քերեմ Աբալըն նշել է, թե Վանա կատվի և աղվեսի ընկերությանը մեկ տարի առաջ է ականատես եղել և շատ է զարմացել։ «Կյանքումս նման բան առաջին անգամ եմ հանդիպում։ Տեսել եմ, որ իրար թշնամի համարվող շունն ու կատուն ընկերություն են անում, բայց որ աղվեսն ու կատուն ընկերություն կանեն, դա անհավանական է։ Մեկ տարուց ավելի է, ինչ կատվին և աղվեսին միասին ենք տեսնում և ափին մոտեցողներին մշտապես զգուշացնում ենք, որ կենդանիներին վնաս չտան։ Նրանք ընկերությունը շատ նախանձելի է։ Երբեմն տեսնում ենք, թե ինչպես են մեր տված ձկները մեկը մյուսին հյուրասիրում»,-ասել է ձկնորսը։

Նշենք, որ Վանա կատուներն ապրում են Վանա լճի շրջակայքում, որտեղից էլ առաջացել է նրանց անվանումը: Վանա կատվի աչքերը լինում են 3 տեսակի` երկնագույն աչքերով, դեղին գույնի տարբեր երանգներով և այնպիսիք, որոնց աչքերը տարբեր գույներ ունեն` երկնագույն և դեղին:

Վանա կատուները շատ համարձակ են, որսում են մկներ, մողեսներ, թռչուններ: Նրանք ուտում են նաև մրգեր: Յուրահատուկ են նրանով, որ սիրում են ջրում լողալ: Ավանդույթի համաձայն` Վանա կատուները մտնում են Վանա լիճ և որսում լճի միակ ձուկը` Վանա տառեխը:
News.am

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply