Դատապարտյալի հանդեպ ցուցաբերվել է պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 17, 2012 13:41

Ստացված ահազանգի հետքերով Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները նոյեմբերի 16-ին եղել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղ հանդիպել են դատապարտյալ Արտակ Աբրահամյանի հետ:

Մինչ արագ արձագանքման բաժնի աշխատակիցները հասել են քրեակատարողական հիմնարկ, դատապարտյալը հիմնարկի վարչակազմի հետ զրուցելուց հետո արդեն քանդել էր կարված բերանն ու աչքերը (աչքերը նույնպես կարել էր) և ժամանակավորապես դադարեցրել հացադուլը, մինչև վարչակազմը կլուծի իր խնդիրները:

Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից, դատապարտյալ Արտակ Աբրահամյանը Մարդու իրավունքների պաշպանին ուղղված դիմումում մասնավորապես ներկայացրել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկը իր նկատմամբ բազմիցս ցուցաբերել է պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, և եթե վարչակազմն իր՝ այդ խնդրին լուծում չտա, նա դիմելու է ծայրահեղ քայլերի՝ ընդհուպ մինչև ինքնասպանության:

«Փաստինֆո»

Դիտվել է 1078 անգամ:
Print Friendly

Leave a Reply