Շախմատի Եվրոպայի առաջնությունում` փոփոխակի հաջողություններով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 12, 2010 14:42

Հայաստանի ներկայացուցիչները փոփոխակի հաջողություններով են հանդես գալիս Խորվաթիայի Ռիեկա քաղաքում անցկացվող Եվրոպայի անհատական առաջնությունում: Ուրախալի է, որ 6-րդ տուրում Լիլիթ Գալոյանը սևերով հաղթեց Աննա Ուշենինային և ,վաստակելով 5 միավոր, տեղ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականում: Լիլիթն ընդամենը կես միավորով է ետ մնում կանանց առաջնության միանձնյա առաջատար Մոնիկա Սոչկոյից: Ցավոք մեր մյուս շախմատիստուհիներին չի հաջողվում բարելավել իրենց դիրքեևը: Ահա թե ինչպիսի տեղեր են զբաղեցնում նրանք. 53. Էլինա Դանիելյան (3,5), 62. Լիլիթ Մկրտչյան (3,5), 120. Նելլի Աղինյան (2), 141. Անահիտ Խառատյան (2):
Հայաստանի շախմատիստները ևս իրենց հնարավորություններից ակնհայտորեն ցածր են հանդես գալիս: Հերթական տուրում առաջատարների խմբում ընթացող Հրանտ Մելքումյանը, Սամվել ՏերՍահակյանը, Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը պարտություններ կրեցին և բարդացրին մրցաշարային իրենց գործերը: Իսկ ահա, Վլադիմիր Հակոբյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և փոքր-ինչ բարելավեց իր դիրքը: Այժմ նա զբաղեցնում է 26-րդ տեղը, և մրցաշարի առաջատարներ, 5,5-ական միավոր վաստակած Զախար ԵՖիմենկոյին և Բահադուր Ջոբավային զիջում է 1 միավորով: Ահա թե ինչպիսի տեղր են զբաղեցնում մեր շախմատիստները` 26. Վլադիմիր Հակոբյան (4,5), 38. Սամվել ՏերՍահակյան (4), 40.Հրանտ Մելքումյան (4), 107. Տիգրան Պետրոսյան (3,5), 108. Դավիթ Պետրոսյան (3,5), 112. Գաբրիել Սարգսյան (3,5), 116.Ռոբերտ Հովհաննիսյան (3,5), 179. Ավետիք Գրիգորյան (3,5), 188.Արտաշես Մինասյան (3), 195. Արման Փաշիկյան (3), 232. Զավեն Անդրիասյան (3,5), 310. Վլադիմիր Պողոսյան (2,5), 344. Վահե Բաղդասարյան (2):

Դիտվել է 1225 անգամ:
Print Friendly

Leave a Reply