Գիշերային պատահար Հրազդանի կիրճում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 17, 2012 11:52

Նոյեմբերի 16-ին, ժամը 03.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին, այնուհետև բախվել վերջինիս «Կիա-Ռիո» մակնիշի ավտոմեքենային և դիմել փախուստի:
Լևոն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Նույն օրը ոստիկանները պարզել են, որ վրաերթը, «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1983 թ. ծնված Գառնիկ Մ.-ն:
Քննությունը վարում է ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը:

Դիտվել է 751 անգամ:
Print Friendly

Leave a Reply