Մահացու վրաերթ Գավառում
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | November 17, 2012 11:48
Նոյեմբերի 16-ին, ժամը 09.40-ի սահմաններում, 1991 թ. ծնված Գոռ Հ.-ն «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայով Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել 1948 թ. ծնված Օֆիկ Դադոյանին, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Վարորդը Դադոյանի դիակը տեղափոխել է «Գավառ» բժշկական կենտրոն, ապա ներկայացել ոստիկանություն:
Նոյեմբերի 16-ին ոստիկանության Գավառի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 835 անգամ: