Իրանի ԱԳՆ. Իսրայելը ոչնչացման ճանապարհին է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2012 11:42

Իսրայելը ոչնչացման ճանապարհին է: Այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ ԱԳ Աֆրիկայի և արաբական երկրների հարցերով փոխնախարար Ամիր Հոսեյն Աբդոլլահիանը: Իրանի ԱԳ փոխնախարարը, անդրադառնալով իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը, մասնավորապես նշել է. «Թել Ավիվը սխալ ճանապարհ ընտրեց՝ հարձակվելով Գազայի վրա: Իսրայելը ոչնչացման ճանապարհին է. Պաղեստինի պատասխանը ջախջախիչ կլինի»: Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը, դատապարտելով Իսրայելի կողմից Գազայի հատվածը ռմբակոծելու փաստը, Չմիավորման շարժման անդամ երկրներին կոչ էր արել ընդհատել Իսրայելի հետ ունեցած բոլոր տեսակի հարաբերությունները: Նշենք, որ երեկ ուրբաթօրյա աղոթքից հետո Իրանի ողջ տարածքում տեղի են ունեցել բողոքի ցույցեր, որի ընթացքում ցուցարարները դատապարտել են Իսրայելի կողմից Գազայի հատվածի վրա կատարված հարձակումը:

Դիտվել է 852 անգամ:
Print Friendly

Leave a Reply