Էրդողանն այսօր մեկնում է Եգիպտոս

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 17, 2012 11:27

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն այսօր երկօրյա այցով մեկնում է Եգիպտոս: Նրան ուղեկցում են բազմաթիվ նախարարներ ու գործարարներ:
Եգիպտոսում Էրդողանը քննարկելու է երկկողմ հարաբերությունների զարգացման հարցը և հետագա քայլերը: Բացի այդ` Էրդողանի ուշադրության կենտրոնում է լինելու Գազայի հատվածի հարցը: Էրդողանը Կահիրեում հանդիպումներ է ունենալու Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի և վարչապետ Հիշամ Կանդիլի հետ, ինչպես նաև մասնակցելու է թուրք-եգիպտական գործարար ֆորումին:
Ֆորումին կքննարկվի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը 10 միլիարդ դոլարի հասցնելու հարցը: Այս տարվա առաջին 8 ամիսներին այդ ցուցանիշը կազմել է 3.5 միլիարդ դոլար:
Էրդողանի այս այցը «Արաբական գարնանից» հետո կլինի նրա երկրորդ եգիպտական այցը. նախորդը տեղի էր ունեցել 2011 թվականի սեպտեմբերի 12-ին:

http://araxnews.com

Դիտվել է 855 անգամ:
Print Friendly

Leave a Reply