Դրոգբան` Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | March 12, 2010 14:33

Անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի հարձակվող, Կոտ Դ’Իվուարի հավաքականի ֆուտբոլիստ Դիդյե Դրոգբան մարզական իր կենսագրության ընթացքում երկրորդ անգամ ճանաչվել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ: Առաջին անգամ նա այդ անվանակարգում առաջինն էր եղել 2006-ին: Իսկ հաջորդ երեք տարիներին հարձակվողը տեղ է գրավել լավագույն եռյակում: Այս անգամ Դրոգբան շրջանցել է «Չելսիի» գանացի հարձակվող Մայքլ Էսյենին և  Միլանի «Ինտերի» կամերունցի հարձակվող Սամուել Էտո’Օ-ին: Վերջինս երեք անգամ  նախկինում ճանաչվել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ: Ի դեպ Դրոգբան, «Չելսիում» պարապմունքների մասնակցելու պատճառով, չի կարողացել ներկայանալ Գանայի մայրաքաղաք Ակրայում կազմակերպված մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությանը: Նրա փոխարեն պարգևը ստացել է Կոտ Դ’Իվուարի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչը: Մարտի 11-ին Դրոգբան դարձել է 32 տարեկան:

Դիտվել է 1327 անգամ:
Print Friendly

Leave a Reply