«Էլեկտրոնային պաշարների շտեմարանի» շնորհանդեսը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | November 17, 2012 8:41

Նոյեմբերի 19-ին, ժամը 1300-ին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխամասային գրասենյակում /հասցե. Արգիշտի 4/1 / տեղի կունենա “Պաշարների շտեմարան” կայքի շնորհանդեսը:
«Էլեկտրոնային պաշարների շտեմարանի» ստեղծման նպատակը կրթության ոլորտում Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրման շարունակական զարգացման ապահովումն է, մասնավորապես՝ էլեկտրոնային բովանդակության հարստացումը և ուսումնամեթոդական պաշարների միասնական տարածքի ստեղծումը: Կայքում կընդգրկվեն և ըստ բնագավառների ու կրթական աստիճանների կդասակարգվեն կրթական, ուսումնական և մեթոդական էլեկտրոնային պաշարներ՝ դրանք հասանելի դարձնելով կրթության ոլորտի մասնագետների, ուսուցիչների, աշակերտների և այլ օգտվողների համար:

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly

Leave a Reply