Բեռլինում անց է կացվում ITB ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | March 12, 2010 14:20

Մարտի 10-14-ը Բեռլինում անց է կացվում ITB ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը, որը տվյալ բնագավառի կարևորագույն իրադարձություններից է:

Միջոցառումը հնարավորություն է ընձեռում ոչ միայն տեղում գործնական կապերի հաստատման, այլև` փորձի փոխանակման համար:

Հայաստանը ցուցահանդեսին ներկայացված է 12 զբոսաշրջային կազմակերպություններով: Հայաստանի տաղավարը բավակականին մեծ հետաքրքրության է արժանանում այցելուների կողմից:

Բացման օրը ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանն այցելել է հայկական տաղավար և հանդիպում ունեցել հայկական զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնց առաջարկել է  դեսպանության աջակցությունը գերմանական նմանատիպ կառույցների հետ կապերի հաստատման հարցում:

Դիտվել է 1439 անգամ:
Print Friendly

Leave a Reply