Վիեննայի միջազգային լուսանկարչության ցուցահանդես

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 17, 2012 8:04

Նոյեմբերի 15-ին Վիեննայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը մասնակցեց Ավստրիայի մայրաքաղաքում տեղի ունեցած Վիեննայի միջազգային լուսանկարչության մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը եւ ցուցահանդեսին (VIPA):
Մրցանակաբաշխությանը մասնակցեցին աշխարհի 63 երկիր ներկայացնող լուսանկարիչներ: Առաջին մրցանակի հաղթող ճանաչվեց իտալուհի լուսանկարիչ Անտոնելլա Մոնցոնին` իր «Վիրավոր Հայաստան» վավերագրական լուսանկարչական շարքով, որը նվիրված է 1915թ. Հայոց ցեղասպանության, 1988թ. Սպիտակի երկրաշարժի եւ Ղարաբաղյան պատերազմի հետեւանքները վերապրած Հայաստանին:

Դիտվել է 902 անգամ:
Print Friendly

Leave a Reply