Հաջող սկիզբ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 17, 2012 7:26

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում մեկնարկած ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը հաջող են սկսել Հայաստանի ներկայացուցիչները:

60 կգ քաշային  Գրիգոր Իվանյանը, պարտության մատնելով Բաս Կոֆեյբերգին (Հոլանդիա), Ահմեդ Կաբային (Թուրքիա), Կարմին Դե Լորետոյին (Իտալիա), իրավունք սատացավ հանդես գալու  կիսաեզրափակչում: Նրա մրցակիցն է` Ուկրաինան ներկայացնող Գևորգ Խաչատրյանը:

Կիսաեզրափակչում Ռուսաստանի ներկայացուցիչ   Արամ Գրիգորյանը կմրցի  ադրբեջանցի Օրխան Սաֆարովի հետ:

66 կգ քաշային Գոռ Հարությունյանը, հաղթելով Բերնար Ազինովիչին (Խորվաթիա), Մարտին Վեգվարիին (Հունգարիա), Միրչեա Լազեային (Ռումինիա), նույնպես  կիսաեզրափակչում է: Նրա մրցակիցն է` ռուսաստանցի Աբդուլա Աբդուլխալիլովը:

Այս քաշային կարգում հայտավորված մ Տիգրան Վարոսյանը 1/8 եզրափակիչում պարտվեց Բելառուսի ներկայացուցիչ Վադիմ Շոկային և դուրս մնաց  պայքարից:

Դիտվել է 1377 անգամ:
Print Friendly

Leave a Reply