Թուրքիայում և աշխարհում ցույցեր են՝ ի պաշտպանություն Գազայի
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 16, 2012 21:25
Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքներում տարբեր հասարակական կազմակերպություններից մի խումբ մարդիկ ցույցի են դուրս եկել՝ բողոքելով Գազայի հանդեպ Իսրայելի իրականացրած հարձակումների դեմ: Նրանք առաջնորդվել են «Թող կորչի Իսրայելը» կարգախոսով:
Իրանում, Եմենում, Թունիսում և Եգիպտոսում և մի շարք այլ իսլամական երկրներում ուրբաթօրյա աղոթքից հետո հակաիսրայելական ցույցեր են տեղի ունեցել: Թեհրանի համալսարանից ցուցարարները քայլել են դեպի Պաղեստինի հրապարակ բացականչելով «մահ ԱՄՆ-ին», «մահ Իսրայելին» կարգախեսները: Իսկ Եմենի մայրաքաղաք Սանայում ցուցարարները բացականչել են՝ «Մենք Գազայի ժողովրդի կողքին ենք»,-գրում է «Anadolu» գործակալությունը:






Facebook
Tweet This
Email This Post
