Գազայում ողբերգությունը շարունակվում է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2012 21:16

Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քանդիլը, որը Գազա է ժամանել պաղեստինյան ժողովրդին աջակցելու համար, Գազայում պաղեստինյան կառավարության նախագահ Իսմային Հանիյի հետ միասին այցելել է հիվանդանոցներից մեկը, որտեղ բուժում են անցնում պաղեստինյան հարձակումից տուժածները:

«Anadolu» գործակալությունը հաղորդում է, որ Եգիպտոսի վարչապետը ծանր րոպեներ է ապրել հիվանդանոցում, երբ տեսել է իսրայելացի զինվորների պատճառով զոհված փոքրիկ երեխայի մարմինը: Նա մոտեցել է մահացած երեխայի մարմնին և մեծ ցավով համբուրել նրան:
«Մեր ձեռքերը դիպչեցին նահատակ երեխայի արյանը»,-աղաղակել է Իսմայիլ Հանիյը: Վերջինս Եգիպտոսի վարչապետի այցը գնահատել է իբրև անկեղծ քայլ: «Այս այցը ապացուցեց, որ Եգիպտոսը պաղեստինյան ժողովրդի կողքին է: Արևմուտքը և մասնավորապես ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Գազայի դեմ ուղղված ագրեսիան»,-հայտարարել է Իսմայիլ Հանիյը:
Միևնույն ժամանակ Իսրայելը չի դադարեցնում Գազայի հատվածի գնդակոծումը: Զոհերի թիվը հասել է 20-ի, 242 մարդ, որոնց թվում կանայք և երեխաներ, բազմաթիվ վնասվածքներ են ստացել:

Դիտվել է 873 անգամ:
Print Friendly

Leave a Reply