Պայքարից դուրս մնաց նաև Լիլիթ Մկրտչյանը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 16, 2012 20:34
Խանտի Մանսիյսկում անցկացվող շախմատիստուհիների կանանց աշխարհի առաջնությունում պայքարից դուրս մնաց նաև Լիլիթ Մկրտչյանը:
Մեր երկրի ներկայացուցիչը երկրորդ շրջանի երկու դասական պարտիաները ռուսաստանցի Նադեժդա Կոսինցևայի հետ ավարտել էր ոչ-ոքի: Լրացուցիչ առաջին պարտիայում Լիլիթը հաղթեց մրցակցուհուն, սակայն հաջորդ երկու հանդիպումներում պարտվեց, ապա ոչ-ոքի խաղաց:
Այսպիսով, Հայաստանն այլևս մասնակից չունի այդ ստուգատեսում: Ավելի վաղ անհաջողության էր մատնվել Էլինա Դանիելյանը:
Դիտվել է 1528 անգամ:





Facebook
Tweet This