Իրանը 5.4 միլիարդ դոլար է հատկացնելու գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 16, 2012 16:25

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պլանավորում է մինչև տարեվերջ (հաջորդ տարվա մարտի 20) 66 տրիլիոն ռիալի (մոտ 5.4 միլիարդ դոլար) վարկ տրամադրել գյուղատնտեսական ոլորտում գործունեություն ծավալած ձեռնարկատերերին: Այս մասին հայտարարել է Իրանի գյուղատնտեսական բանկի տնօրեն Մոհամմադ Թալեբին:
\Նա հավելել է, որ այդ գումարից 1870 միլիարդ ռիալը (152 միլիոն դոլար) հատկացնելու է Իրանի գյուղատնտեսական բանկը: Ավելի վաղ Թալեբին հայտարարել էր, որ իրանական ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներին երկրում սկսվել է 4724 գյուղատնտեսական նախագծերի իրագործումը, ինչը հնարավորություն է տվել ստեղծել 13,656 մշտական ու ժամանակավոր աշխատատեղեր:

 

 

araxnews

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply