Վերանորոգվել է Դարբնիկի համայնքային կենտրոնը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 16, 2012 16:00

Նոյեմբերի 16-ին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի, ԱՄՆ դեսպանության Ռազմական համագործակցության գրասենյակի, Դարբնիկ համայնքի համայնքապետ Ազատ Խաչատրյանի և համայնքի բնակիչների մասնակցությամբ տեղի ունեցավ ժապավեն կտրելու հանդիսավոր միջոցառում, որով նշանավորվեց Դարբնիկի համայնքային կենտրոնի վերանորոգման աշխատանքների ավարտը:

Վերանորոգման աշխատանքների համար ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Ռազմական համագործակցության գրասենյակի մարդասիրական աջակցության ծրագիրը տրամադրել է 245,000 ԱՄՆ դոլար, որի շրջանակում ներկվել են շենքի պատերը, փոխվել են պատուհանները և դռները, էլեկտրականության և ջեռուցման համակարգերը, կոյուղու համակարգը, նաև վերանորոգվել է տանիքը: Ծրագրի վերահսկողությունը իրականացվել է ԱՄՆ ցամաքային ուժերի ինժեներական կորպուսի կողմից, իսկ աշխատանքները կատարվել են տեղական ՍԵՍԿՕ ընկերության կողմից:

Դարբնիկ համայնքում հանգրվանել են մեծ թվով էթնիկ հայ փախստականներ Իրաքից և Ադրբեջանից: Այս կենտրոնը ծառայելու է, որպես համայնքի բնակչության կենտրոնական հավաքատեղի` տրամադրելով առողջապահական ծառայություններ և տարածք` հասարակական միջոցառումների համար:

Դիտվել է 1537 անգամ:
Print Friendly

Leave a Reply