Թուրքիայում ովքե՞ր են հակահայ թաքնված հայերը. պարզաբանում են թուրք լրագրողները

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 16, 2012 16:18

Թուրքական Ulusalkanal.com.tr կայքը ներկայացրել է Թուրքիայում հայտնի որոշ գործիչների կամ զինվորականների ազգային պատկանելությունը, ըստ Chronicle ամսագրի լրագրող Թունջայ Օփչինի եւ Taraf պարբերականի լրագրող Մեհմեդ Բարանսուի։
Թունջայ Օփչինի եւ սկանդալային լրագրող Մեհմեդ Բարանսուի համատեղ ներկայացրած «Դեւշիրմեյի բանակի վերջին պատերազմը» (Դեւշիրմե-Օսմանյան կայսրությունում քրիստոնյաներից իրականացվող մանկահավաք) գրքում ազգությամբ հայ է հիշատակվում երդվյալ հակահայ, «Աշխատավորական» կուսակցության նախագահ, Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ակտիվ պայքար մղող «Թալեաթ փաշա» կազմակերպության ղեկավար Դողու Փերինչեքը։
Ազգությամբ հայեր են «Էրգենեկոն»-ի գործով անցնող մեղադրյալներ, խիստ հակահայ պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը եւ Cumhuriyet թերթի նախկին լրագրող Իլհան Սելչուքը, պաշտոնաթող գնդապետ Մուսթաֆա Լեւենթ Գյոքթաշը։
Ըստ գրքում ներկայացրած փաստերի, հայ է նաեւ Վանի Հարյուրամյա համալսարանի նախկին ռեկտոր Յուջել Աշքընը։
Գրքում նշվում են ազգությամբ հրեա եւ հույն մի շարք այլ քաղաքական եւ զինվորական անձանց մասին։

araxnews

Դիտվել է 904 անգամ:
Print Friendly

Leave a Reply